Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
27/09/2017
Սեւան քաղաքի Ս. Սեւանեցի փողոցում ընթանում են բազմաբնակարան շենքերի տանիքների եւ ճանապարհի հիﬓանորոգման աշխատանքներ

Սեւան քաղաքի Սարգիս Սեւանեցի փողոցում շարունակվում են բազմաբնակարան 3 շենքերի տանիքների հիﬓանորոգման եւ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արﬕնե Ղուկասյանը, ՀՀ կառավարության կողﬕց տրամադրված ﬕջոցների հաշվին հիﬓանորոգվում են Սարգիս Սեւանեցի փողոցի թիվ 7, 15, 21 բազմաբնակարան շենքերի տանիքները, իսկ քաղաքապետարանի ﬕջոցներով տանիքների մասնակի նորոգուﬓեր են իրականացվել քաղաքի բազմաբնակարան այլ շենքերում: Սեպտեմբերի 27-ի դրությամբ հիﬓանորոգման աշխատանքներն ավարտվել են Ս. Սեւանեցի փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքում, ընթացքի ﬔջ է թիվ 15 շենքի տանիքի հիﬓանորոգումը: Թիվ 21 շենքի հիﬓանորոգուﬓ էլ նախատեսված է ավարտել հոկտեմբերին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազﬕ քաղաքաշինության վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ կառավարության կողﬕց իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում նշված երեք բազմաբնակարան շենքերի հիﬓանորոգման համար, ըստ կնքված շինարարական պայմանագրային արժեքի, հատկացվել է 31 ﬕլիոն 320 հազար դրամ: Հիﬓանորոգման ﬔջ ներառված են ﬕ շարք աշխատանքներ, մասնավորապես` տանիքի ծածկույթի պատրաստում ցինկապատ պրոֆիլավոր թիթեղից, օդափոխության բլոկների վրա պաշտպանիչ գլխադիրների տեղադրում, ձեղնահարկի լուսամուտների ծածկում, ջրհորդանի եւ ձեղնահարկի պատրաստում, ﬔտաղական ճաղաշարի ներկում, փայտե կոնստրուկցիաների ներկում, երկաթբետոնե գոտու ﬖասված հատվածների վերակառուցում եւ նմանատիպ այլ աշխատանքներ: «Սեւան քաղաքն ունի 213 բազմաբնակարան շենք, որոնցից աﬔնաերիտասարդը շուտով կբոլորի չորրորդ տասնամյակը: Անցած տարիների ընթացքում շենքերում կուտակվել են ﬕ շարք խնդիրներ: Առաջնահերթությունների ցուցակը գլխավորում է տանիքների առկա վիճակը: Շենքերն ընդգրկված են համատիրությունների կազմում, ուստի բնակիչներն իրենք պետք է լուծեն շենքերին վերաբերող հիﬓախնդիրները, սակայն սոցիալական նման պայմաններում այդ խնդիրները լուծում չեն գտնում, ավելին` բնակիչները դիմում են համայնքապետարան` այստեղ փնտրելով իրենց ﬔծ ու փոքր խնդիրների լուծումը: Իհարկե, տեղական իշխանությունները, իրենց հնարավորությունների սահմաններում, անում են հնարավորը: Արդեն տեղական բյուջեի ﬕջոցների հաշվին իրականացվել են Նաիրյան -153, Նալբանդյան -26 շենքերի տանիքների մասնակի հիﬓանորոգման աշխատանքներ: Առաջիկա ընթացիկ աշխատանքներում ընդգրկված են Նաիրյան -139, 170, Գրիբոյեդով -10, Սայաթ-Նովա -5, 25 շենքերի տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքները»,-վիճակը ներկայացրեց Արﬕնե Ղուկասյանը: Նույն աղբյուրի համաձայն՝ ﬔկնարկել են հիﬓանորոգման աշխատանքները Սարգիս Սեւանեցի փողոցում: «Սեւան համայնքի փողոցների զգալի մասը կարիք ունի ասֆալտապատման ու բարեկարգման: Վերջին երկու աﬕսներին այդ ուղղությամբ իրականացվել եւ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, որոնց արդյունքում երբեﬓի քանդված անբարեկարգ որոշ փողոցներ եւ բակային հատվածներ արդեն իսկ ներկայանում են նոր տեսքով: Բարեկարգման աշխատանքների երկրորդ փուլը ﬔկնարկել է Սարգիս Սևանեցի փողոցից, որը գտնվում է մարդաշատ եւ խիտ բնակեցված թաղամասերի տարածքում: Տարիների ընթացքում այս փողոցը դարձել էր դժվարանցանելի, տեղաշարժի համար` խիստ անհարմար: Սարգիս Սեւանեցի փողոցում իրականացվող բարեկարգումը ներառում է երկրորդային հումք հանդիսացող ասֆալտբետոնե ծածկույթի շերտի տեղադրման աշխատանքներ: Փոսալցման աշխատանքների արդյունքում փողոցը ներկայանալու է նորովի: Ս. Սեւանեցի փողոցի հարակից Կոﬕտաս փողոցը եւս 28.09.2017 Սեւան քաղաքի Ս. Սեւանեցի փողոցում ընթանում են բազմաբնակարան շենքերի տանիքների եւ ճանապարհի հիﬓանորոգման աշխատա… ներառված է բարեկարգման աշխատանքների ցանկում»,-հավաստեց քաղաքապետի խորհրդականը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/906815/sevan-qaxaqi-s-sevaneci-poxocum-yntanum-en-bazmabnakaran.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner