Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
21/05/2018
Սևանի վետերան ոստիկանների միության նախագահը վաստակած հանգստի անցած սևանցիներին նվիրեց հանգստի ու ժամանցի վայր

Սևանում շաբաթօրյա հանգիստը միախառնվել էր հաճելի իրադարձության հետ: Սևանի վետերան ոստիկանների միության նախագահ Գեղամ Ավետիսյանը 134 նախկին գործընկերներին, վաստակած հանգստի անցած սևանցիներին նվիրեց հանգստի ու ժամանցի վայր:
Կահավորված տարածքում առավոտից աշխույժ եռուզեռ էր: Արդեն զբաղված էին նարդու սեղանները, բազմոցները, հին ընկերներն էլ խոսքուզրույցի էին բռնվել, հանդիպել էին նախկին ու ներկա ոստիկանները:
Հանդիպումների, ազատ ժամանցը լավագույն ձևով կազմակերպելու համար նախատեսված տարածքում հավաքվածները խոստովանում էին, որ ձեռնարկը սպասված էր և անհրաժեշտ, նախկին գործընկերներն էլ շփվելու, իրար հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն են ստացել:
Հանգստի ու ժամանցի համար հարմարեցված տարածքում ստեղծված պայմանները տրամադրող էին ու հարմարավետ:
Բացման արարողակարգին մասնակցում էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Նրան էր վերապահված նաև կարմիր ժապավենը կտրելու պատիվը:
Պարոն Մուրադյանը գոհունակություն հայտնեց նման ձեռնարկը կյանքի կոչելու համար: «Վետերան ոստիկանների, ինչու չէ, մեծահասակների ու տարեցների համար սա ինքնարտահայտման լավագույն միջավայր է: Ցանկացած նման նախաձեռնություն պետք է արժանանա ուշադրության և դառնա ազդակ մյուսների համար:
Օգտագործելով պատեհ առիթը` առաջարկում եմ որևէ խաղաձևի առաջնություն կազմակերպել, որի մրցանակային ֆոնդը կտրամադրվի իմ կողմից»,- ասաց Սևան համայնքի ղեկավարը: Նախաձեռնության հեղինակ Գեղամ Ավետիսյանն էլ շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին և ներկաներին:
«Այս նախաձեռնությունը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով:
Վաղուց էր առաջացել նման միջավայր ունենալու խնդիրը: Կարծում եմ` այսպիսի հավաքատեղիները մարդկանց շփումներն ավելացնելու, ազատ ժամանցը ճիշտ կազմակերպելու լավագույն միջոց են, և ես նպաստել եմ դրա կայացմանը»:
Տոնական տրամադրությունը երկար ժամանակ ուղեկցեց ներկաներին` համեմված շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով, որն ամփոփվեց մի շարք վետերան ոստիկանների` մարտական ուղի անցնելու փաստը վավերացնող վկայագրերի հանձնմամբ: Սևանի վետերան ոստիկանների միության նախագահը վաստակած հանգստի անցած սևանցիներին նվիրեց հանգստի ու ժամանցի վայր Սևանում շաբաթօրյա հանգիստը միախառնվել էր հաճելի իրադարձության հետ:
Սևանի վետերան ոստիկանների միության նախագահ Գեղամ Ավետիսյանը 134 նախկին գործընկերներին, վաստակած հանգստի անցած սևանցիներին նվիրեց հանգստի ու ժամանցի վայր: Կահավորված տարածքում առավոտից աշխույժ եռուզեռ էր:
Արդեն զբաղված էին նարդու սեղանները, բազմոցները, հին ընկերներն էլ խոսքուզրույցի էին բռնվել, հանդիպել էին նախկին ու ներկա ոստիկանները:
Հանդիպումների, ազատ ժամանցը լավագույն ձևով կազմակերպելու համար նախատեսված տարածքում հավաքվածները խոստովանում էին, որ ձեռնարկը սպասված էր և անհրաժեշտ, նախկին գործընկերներն էլ շփվելու, իրար հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն են ստացել:
Հանգստի ու ժամանցի համար հարմարեցված տարածքում ստեղծված պայմանները տրամադրող էին ու հարմարավետ: Բացման արարողակարգին մասնակցում էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:
Նրան էր վերապահված նաև կարմիր ժապավենը կտրելու պատիվը:
Պարոն Մուրադյանը գոհունակություն հայտնեց նման ձեռնարկը կյանքի կոչելու համար:
«Վետերան ոստիկանների, ինչու չէ, մեծահասակների ու տարեցների համար սա ինքնարտահայտման լավագույն միջավայր է: Ցանկացած նման նախաձեռնություն պետք է արժանանա ուշադրության և դառնա ազդակ մյուսների համար:
Օգտագործելով պատեհ առիթը` առաջարկում եմ որևէ խաղաձևի առաջնություն կազմակերպել, որի մրցանակային ֆոնդը կտրամադրվի իմ կողմից»,- ասաց Սևան համայնքի ղեկավարը:
Նախաձեռնության հեղինակ Գեղամ Ավետիսյանն էլ շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին և ներկաներին:
«Այս նախաձեռնությունը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Վաղուց էր առաջացել նման միջավայր ունենալու խնդիրը:
Կարծում եմ` այսպիսի հավաքատեղիները մարդկանց շփումներն ավելացնելու, ազատ ժամանցը ճիշտ կազմակերպելու լավագույն միջոց են, և ես նպաստել եմ դրա կայացմանը»:
Տոնական տրամադրությունը երկար ժամանակ ուղեկցեց ներկաներին` համեմված շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով, որն ամփոփվեց մի շարք վետերան ոստիկանների` մարտական ուղի անցնելու փաստը վավերացնող վկայագրերի հանձնմամբ:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/05/21/958331/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner