Այսօր: Երեքշաբթի, 19 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
15/04/2020
Սեվանը՝ արտակարգ դրության օրերին․ լուսանկարներ

Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 14-ը․ հետեւաբար՝ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումը Երևանում և բոլոր մարզերում շարունակվում է: Գեղարքունիքի մարզն այս պահին միակն է, որտեղ կորոնավիրուսի նոր դեպք չի դեռ գրանցվել:
Մեկ հաստատված դեպք կար, սակայն մարզպետ Գնել Սանոսյանը ավելի վաղ ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ պացիենտի երրորդ թեստավորման արդյունքը բացասական է։ Սեւան քաղաքով այսօր մի փոքր շրջեցինք՝ տեսնելու, թե ինչպես է ընթանում կյանքն այստեղ արտակարգ դրության պայմաններում:
Քաղաքը սովորականից մի փոքր պակաս մարդաշատ էր․ թեև փողոցներում հերթապահող ոստիկաններ կային, բայց քաղաքացիներից տեղաշարժման թերթիկ պահանջելու դեպքեր չֆիքսեցինք: Փակ էին հագուստի, էլեկտրոնիկայի, տնտեսական ապրանքների բոլոր խանութները, աշխատում են միայն բանկերը, սննդի սննդի կետերը և սուպերմարկետները:
Միջմարզային տրանսպորտ չի գործում, մարդիկ տեղաշարժվում են տաքսիներով: Նկատեցինք նաև, որ բանկեր մարդկանց թույլ են տալիս մուտք գործել առանձին-առանձին, առանց կուտակումների, քաղաքացիները սպասում են դրսում: Դիմակ և ձեռնոցներ կրող քաղաքացիների փողոցներում հազվադեպ կարելի է հանդիպել:

Ա1+
https://a1plus.am/hy/article/365225?fbclid=IwAR1TvFZy9B0rC1JMpcSF9vrrHDcH6n95NS0WOhs5WrHhP3zrIBLNRcp3fZw

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner