Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 356
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
23/07/2019
Սևան քաղաքում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ

Սեւան քաղաքն այս օրերին վերածվել է ակտիվ շինհրապարակի, ուր մի քանի ուղղություններով ընթանում են հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, այս օրերին Սեւանի Գագարին գյուղում իրականացվում են մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ:
Մշակույթի տան վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում:
ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 18 միլիոն դրամ, իսկ շուրջ երեք միլիոն դրամ կազմել է Սեւանի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Ծրագրի շրջանակում նախատեսված է մինչեւ տարեվերջ ավարտել Գագարինի մշակույթի տան ներքին հարդարման աշխատանքները: Կառուցման մյուս հասցեն Չարենց փողոցի սկզբնամասն է:
Չարենց-Շահումյան փողոցների խաչմերուկից մինչեւ Չարենց-Ելենովկա փողոցների խաչմերուկ ընկած հատվածը` 4824 քմ, շուտով եւս կդառնա ասֆալտապատ ու բարեկարգ եւ կամբողջացնի Չարենց փողոցի միաշերտ ասֆալտապատման ամբողջական պատկերը: Ծրագիրն իրականացվում է «Չարենցի փողոցի ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսից եւ կավարտվեն օգոստոսի վերջերին: ՀՀ կառավարությունը հատկացրել է ծրագրի ընդհանուր արժեքի 60, Սեւանի համայնքապետարանը՝ 40 տոկոսը:
Այս օրերին բարեկարգման աշխատանքներ են ընթանում Սեւանի կենտրոնական տարածքներից մեկում. նորոգվում է Գործարանային փողոցի թիվ 2 շենքի արեւմտյան հասցեում գտնվող անցուղին: Ծրագիրն իրականացվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի, ինչպես նաև «Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացում» երկկողմ` Սեւանի համայնքապետարանի եւ Սեւանի զբաղվածության կենտրոնի միջեւ ստորագրված պայմանագրի շրջանակներում: Օրեր անց քաղաքի այս հատվածն էլ բնակիչների եւ քաղաքի հյուրերի համար կդառնա երթևեկության հարմարավետ եւ անվտանգ տարածքներից մեկը:
Բարեկարգման մյուս հասցեն 2-րդ միկրոթաղամասի միջանցիկ հատվածն է, որը տասնամյակներ շարունակ մեծ անհարմարություն էր պատճառում միկրոթաղամասի բնակիչներին եւ այդտեղով անցուդարձ անող մարդկանց՝ միաժամանակ ստեղծելով ավտոմեքենաների երթեւեկի համար ոչ բարենպաստ իրավիճակ:
Համայնքային միջոցներով այստեղ կատարվում է ասֆալտբետոնյա միաշերտ ծածկի տեղադրում՝ 115 գծամետր երկարությամբ եւ շուրջ 750 քմ մակերեսով: Աշխատանքներն այստեղ արդեն մոտենում են ավարտին: Բարեկարգման մյուս հասցեն Գործարանային փողոցն է, որը եւս դարձել էր անհարմարավետ եւ ոչ բարեկարգ:
Խնդրին լուծում տալու նպատակով համայնքապետարանի կողմից այս օրերին փողոցում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, հարթեցվում է տարածքը, որը հնարավորություն կտա ամռան այս ամիսներին եւ հետագայում եւս քաղաքի բանուկ հատվածում գտնվող Գործարանային փողոցն օգտագործել լիարժեք»,-ընդգծեց Արմինե Ղուկասյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/982570.html

 
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner