Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
10/11/2018
Ես որևէ մեկի հովանավորյալը չեմ. Սևանի քաղաքապետ

«Ես ավելի շատ իմ քաղաքի հոգսերով եմ ծանրաբեռնված:
Իհարկե, չեմ առաջադրվելու, բայց ամեն ինչ անելու եմ, որ մեր համայնքում տեղի ունենան ազատ ընտրություններ»,- Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համատեղ կազմակերպված «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:
Նա հավաստիացրեց՝ Սևանի ժողովուրդն իրեն վստահել է, ուստի անելու է ամեն ինչ, որպեսզի Սևանում առաջընթացը մոտակա տարիների ընթացքում ավելի տեսանելի դառնա:
Դիտարկմանը՝ Դուք ՀՀԿ-ի հովանավորյալն էինք համարվում, Սևանի քաղաքապետն արձագանքեց. «Ես որևէ մեկի հովանավորյալը չեմ, ես ժողովրդի հովանավորյալն եմ:
Ժողովուրդն ինձ ձայն է տվել և նա իր գնահատականը տվել է արդեն իմ աշխատանքի վերաբերյալ:
Ավելի լավ է ինձ շնորհավորեք, Սևանը լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել»:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2018/11/10/992540/?fbclid=IwAR05f93JhIWAd9JuJWhoyi7aRBlx0JlHSFK6dAaHrTz2Db5k2lnLcy5oW1s

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner