Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
13/06/2018
Սևան համայնքում զբոսաշրջությունը համարվում է գերակա ուղղություն, և լեզուների իմացությունը դառնում է պահանջված

Եվս մի քանի օր, և Սևանի թիվ 2 հիմնական դպրոցում աշակերտներն ու մեծահասակները իրենց գիտելիքները կխորացնեն, կամրապնդեն կամ առաջին քայլերը կանեն ֆրանսերենի լեզվաիմացության աշխարհում: Ֆրանսերենի երկամսյա ամառային դպրոցը գործում է արդեն 10 տարի:
Նախագիծն իրականացվում է Սևան- Գրենոբլ համագործակցության շրջանակներում:
Դասընթացներն անցկացնում են Ֆրանս-ֆորմասիոն ինտերնացիոնալ կազմակերպության մասնագետները:
Անցած տարիների ընթացքում ֆրանսերեն լեզուն Սևանում դարձել է պահանջված: Շատ են փորձում «մուտք գործել» ֆրանսերենի աշխարհ ու այդ լեզվի միջոցով ծանոթանալ Ֆրանսիայի պատմությանը, մշակույթին, կենցաղավարությանը: Ուսուցումը կազմակերպվում է չորս մակարդակով, յուրաքանչյուր մակարդակ ամառային մեկ շրջան է ընդգրկում:
Այն անցկացվում է երկու ամիս տևողությամբ, անվճար հիմունքներով, շաբաթը հինգ անգամ:
Սևան համայնքում զբոսաշրջությունը համարվում է գերակա ուղղություն, և լեզուների իմացությունը դառնում է պահանջված, իսկ լեզուների իմացությանն ու խորացմանը նպաստող ծրագրերը` անհրաժեշտ:
Ամառային դպրոցը միաժամանակ արձակուրդները նպատակային անցկացնելու հիանալի հնարավորություն է, որն ընձեռել են Գրենոբլի և Սևանի քաղաքապետարանները: Տեղեկացնենք, որ այս տարեշրջանի դասընթացներին մասնակցել ցանկացողները` 12 տարեկանից բարձր, կարող են ցուցակագրվել և հունիսի 25-ից մասնակցել ֆրանսերենի երկամսյա ամառային դպրոցի դասերին։

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/06/13/963860/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner