Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
08/08/2018
Սեւանում ոգեկոչել են հերոս հայորդիների սխրանքները

Սեւանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հանդիպման էին հրավիրվել հերոսամարտի ճանապարհներն անցած եւ մարտական գործողություններին մասնակից ազատամարտիկները, նախկին ու ներկա ոստիկանները, իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների մայրերն ու կանայք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» ՀԿ նախաձեռնությամբ նույն հարկի տակ էին հավաքվել տարբեր ժամանակներում նույն սխրալից ու անձնուրաց ճանապարհն անցած մարդիկ ու նրանց ընտանիքները:
ՀԿ նախագահ, գնդապետ Լիլիթ Չիբուխչյանն ու նրա հայրը` «Առաջին գունդ» ՀԿ-ի նախագահ Վաչագան Չիբուխչյանը, հանդես գալով ներկաների առաջ, նշել են, որ նման հանդիպումներով իրենք փորձում ենք գնահատել նրանց, ովքեր հայրենիքին տվել են ամենաթանկը, նրանց, ում համար հայրենասիրությունը բարձրագույն արժեք է, իսկ հայրենիքի պաշտպանությունը` մեծագույն պատասխանատվություն եւ ապրելու կերպ:
«Այս անգամ էլ խրախուսանքի ու պարգեւատրման հասցեն Սեւանն էր, հասցեատերերը` հերոսամարտերի բովով անցած մարդիկ, հերոսածին մայրեր, հերոսների կանայք:
Հանդիսության ընթացքում անուն առ անուն հիշեցին սեւանցի քաջորդիներին, ինչին հաջորդեց պատվոգրերի, շնորհակալագրերի, կրծքանշանների հանձնման արարողակարգը: Պարգեւատրվածների թվում էին ոստիկանության աշխատակիցներ, վետերան ոստիկաններ, ազատամարտիկներ, հայրենիքին ծառայություններ մատուցած անձինք:
Պարգեւի արժանացավ նաեւ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը. Լիլիթ Չիբուխչյանը հանձնեց Վարդան Մամիկոնյանի անվան հայ-ռուսական զինվորական ակադեմիայի` «Հայրենիքի պաշտպան» հուշամեդալը:
Պարգևատրման արարողակարգին հաջորդեց համերգային ծրագիրը` «Սեւան», «Նազանի» պարային համույթների մասնակցությամբ եւ Գուրգեն Մկրտումյանի հայրենասիրական երգերի կատարմամբ»,- ներկայացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/943239.html#.W2xADfAdYuo.facebook

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner