Սեւան քաղաքում այսօր քաղաքապետ Սարգիս Մուրադյանի մասնակցությամբ վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի ու հրապարակի լույսերը` ազդարարելով Նոր տարվա միջոցառումների սկիզբը: Քաղաքի գլխավոր տոնածառը նախորդ տարիների համեմատ ավելի ճոխ տեսք ունի: Եղանակն անգամ խոչընդոտ չհանդիսացավ: Սեւանի քաղաքապետարանի առաջ հավաքվել էին մեծ թվով մարդիկ, երեխաներ, ում համար կազմակերպված էր տոնական համերգ` մշակույթի տան սաների կատարմամբ:
Հղում |