Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
15/05/2017
Մարզերում կավելանան զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և IRAPA (Ռոնալպյան խմբավորումների միջհամագործակցությունը Հայաստանի համար) ֆրանսիական և հայկական համայնքների համագործակցային հարթակի նախաձեռնությամբ մայիսի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպումը նպատակ է ունեցել քննարկել տեղեկատվական կենտրոնների առկա աշխատանքային խնդիրների մասին տեղեկատվության փոխանակումը, փոխադարձ կապի ստեղծումը, ինչպես նաև զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգի ձևավորման հարցերը: «Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությունը կարևորվում է զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և նրանց հետ հետադարձ կապ ապահովելու տեսանկյունից: Իսկ համակարգի ձևավորումը բխում է միասնական հավաստի տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունից», - իր խոսքում նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Հանդիպմանը ներկա էին ինչպես զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, այդպես էլ տեղեկատվական կառավարման մարմինների ներկայացուցիչներ և մասնագետներ, ովքեր կիսել են իրենց գիտելիքները առկա միջազգային փորձի և մոդելների վերաբերյալ՝ տալով նաև գործնական խորհուրդներ մասնակիցներին: 2017 թվականի զբոսաշրջային զարգացման տարեկան ծրագրի շրջանակներում նախատեսված է պետական աջակցություն թվով 5 զբոսաշրջության տեղեկատվական կենտրոններին:

ԱՅՍՕՐ
http://www.aysor.am/am/news/2017/05/15/%D5%A6%D5%A2%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/1261166

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner