Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
24/05/2019
Սևանցի մարզիկներն էլ իրենց առջև դրված խնդիրը կատարեցին լավագույնս` Հայաստանի հավաքականին բերելով միավորներ և մեդալներ

Մայիսյան հաղթանակների շարքը սևանցի մարզիկները լրացրեցին մարզական հերթական հաղթանակներով, որ գրանցվեց վերջերս Ուկրաինայի Լուցկ քաղաքում:
Մայիսի 16-19-ը Լուցկում տեղի ունեցավ ուժային եռամարտի աշխարհի առաջնություն:
Հայաստանի հավաքականի կազմում էին սևանցի եռամարտիկներ, Սևանի մարզադպրոցի նախկին սան, այժմ մարզիչ Վարազդատ Հակոբյանը և մարզադպրոցի սան Սամվել Հունանյանը:
Վարազդատ Հակոբյանը դեռևս անցած տարի, Լուցկում մասնակցելով եռամարտի աշխարհի առաջնությանը, նվաճել էր չեմպիոնի կոչում և այժմ մասնակցում էր կրկնակի չեմպիոն դառնալու ակնկալիքով:
Մարզիկը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը և մեծահասակների առաջնությունում դարձավ առաջին մրցանակակիր` նվաճելով ոչ միայն ոսկե մեդալ /եռամարտի արդյունքը` 445 կգ/, այլ նաև` կրկնակի չեմպիոնի տիտղոսը:
Կարդացեք նաև Ինգա Զարաֆյան. Կառավարությունը մի քանի տարվա ընթացքում Սևանից ավելի մեծ բացթողումներ է թույլ տվել, քան սահմանված էր. «Փաստ» Փաշինյան. «Կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, բայց դեռ կան արտոնյալության դրսեւորումներ» Ուրվագծվում են Սևան – Սոդերթայլե քաղաքների համագործակցության հեռանկարները Վարազդատը, որը նաև «Դյուցազնագրքի» հերոս է, և բազմիցս է սևանցիներին հպարտանալու և ոգևորության պահեր պարգևել, իր հաղթանակի մեջ կարևորում է նաև այն մարդկանց դերը, որոնց շնորհիվ կարողացավ մասնակցել հերթական առաջնությանը:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ Վարազդատին աջակցեցին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Սևանի ոստիկան վետերանների նախագահ Գեղամ Ավետիսյանը, «Գեղամա» հեռուստաընկերության հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարյանը:
Հայաստանի հավաքականի սևանցի մյուս մասնակիցը` Սամվել Հունանյանը, իր ուժերը չափեց մինչև 23 տարեկանների առաջնությունում, նվաճեց երկրորդ մրցանակային տեղը` դառնալով փոխչեմպիոն: Փոխչեմպիոնի ճանապարհը նա հարթեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի աջակցությամբ:
Մեր մարզիկների դիմավորումն էլ տեղի ունեցավ հանդիսավոր պայմաններում:
Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը, որը մշտապես մարզիկների կողքին է, «Զվարթնոց» օդանավակայանում էլ նրանց վերադարձը դարձրեց հիշարժան: Օրեր անց տղաներին սպասվում է ընդունելություն Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից:
Աշխարհի ևս մեկ առաջնություն դարձավ իրողություն:
ՀՀ հավաքականի մարզիկները տոնեցին տպավորիչ հաղթանակներ:
Սևանցի մարզիկներն էլ իրենց առջև դրված խնդիրը կատարեցին լավագույնս` Հայաստանի հավաքականին բերելով միավորներ և մեդալներ:
Տեղեկացնենք ուժային եռամարտի ՀՀ հավաքականը Ուկրաինայում կայացած Ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում 30 պետությունների մեջ թիմային հաշվարկով գրավել է առաջին տեղը։

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2019/05/24/1045437/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner