Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
28/12/2017
Սեւան քաղաքում կազմակերպվեց գյուղմթերքների ամանորյա տոնավաճառ

Ամանորի շեﬕն հերթական նախաձեռնությամբ հանդես եկան Սեւանում գործող «Բոհեմ» արվեստանոց- թեյարան սոցիալական ձեռնարկության երիտասարդները՝ կազմակերպելով ամանորյա տոնավաճառ ու նիքիուԳեղարք Հայաստանի այլ մարզերի գյուղմթերքներ արտադրող ու վերամշակող ընկերությունների մասնակցությամբ:
Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազﬕց, տոնավաճառին իրենց արտադրանքն էին ներկայացրել Վարդենիկի «Սարերի բարիք», Ճամբարակի «Քլեյ Հաուս», Վանաձորի «Լոռի Արտ» ու «Աբրիկոտ», Հրազդանի «My Book Store» ու «My Corner», «Միջմշակութային հաղորդակցությունների կենտրոն», «Այլ կերպ», «Սեւան թեյ», «Նազանի թեյ» սոցիալական ձեռնարկությունները, կազմակերպությունները:
Ինչպես նշեց «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ, «Բոհեմ»-ի ղեկավար Գոհար Մնացականյանը, տոնավաճառի անցկացման նպատակը հատկապես արվեստի ու թեյի ոլորտում արտադրողների համար հարթակ ստեղծելն է:
«Սա հնարավորություն է, որ արտադրողը հանդիպի իր սեւանցի գնորդներին, ընդլայնի շուկան, գնորդներն իրենց համար հաճելի մթերքներ գտնեն, իսկ ﬔնք էլ դառնանք կապող օղակ նրանց ﬕջեւ»,-տեղեկացրեց Գոհար Մնացականյանը: Տոնավաճառում ներկայացված էին նաեւ սեւանցի ու ոչ սեւանցի անհատ ստեղծագործողների աշխատանքները:
«Տոնավաճառի կազմակերպիչները վստահ էին, որ այցելուները հնարավորություն կունենան աﬔնօրյա շաբլոն դարձած ապրանքներից տարբեր բաներ տեսնել ու ցանկության դեպքում գնել դրանք. տոնածառի խաղալիքներ ու աքսեսուարներ, գլխարկ ու ձեռնոց, գրքեր ու թեյ, հուշանվերներ ու բիժուտերիա` ﬔկը մյուսից ինքնատիպ ու չկրկնվող։ Այս աﬔնի կողքին մասնակիցներն էլ հնարավորություն ունեցան իրենց ապրանքը ներկայացնելու և վաճառելու։
«Գտնված երազ» ամանորյա տոնավաճառը նպատակ ունի աշխարհում այնքան ընդունված տոնավաճառների մշակույթը նաեւ ﬔր քաղաք բերելու, որի առաջին քայլերն արդեն հաջողված են»,-նշեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արﬕնե Ղուկասյանը: Գնուﬓերին զուգահեռ՝ կազմակերպիչները հոգացել էին, որպեսզի մասնակիցները վայելեն նաեւ հետաքրքիր եւ հաճելի ժամանց` հաﬔրգային ծրագրի տեսքով:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/917836/sevan-qaxaqum-kazmakerpvec-gyuxmterqneri-amanorya-tonavatchar.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner