Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
06/04/2019
Ապրիլի 7-ին ընդառաջ ընդունելություն Սևան համայնքի ղեկավարի մոտ

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մոտ ընդունելության հրավիրվածներն Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների կանայք ու մայրեր էին, սևանցի ազատամարտիկ կանայք, որոնք տասնամյակներ շարունակ արժանապատվորեն կրում են իրենց բաժին հասած ճակատագիրը և ապրում միայն իրենց հատուկ հպարտ կեցվածքով:
Չնայած բազմաթիվ դժվարություններին` նրանք ապրել և ապրում են պատվախնդրորեն` ամուր պահելով իրենց ընտանիքները: Այժմ կրկին հավաքվել են մի հարկի տակ. ասելու շատ բան կա, սակայն հուզմունքն առավել է, և լռությունն էլ խախտում է համայնքի ղեկավարը:
Կարդացեք նաև Օգոստոսին «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը կրկին կհամախմբի երաժիշտներին և երաժշտասերներին Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է Գևորգ Թադևոսյան. Ազգային անվտանգության հարց է թե՛ ջրերի պահպանումը, թե՛ մաքրումը, թե՛ վերականգնումը «Մեր հանդիպման առիթը Մայրության և գեղեցկության տոնն է, շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում առողջություն, տոկունություն, սակայն շնորհավորանքներից առավել ուզում եմ, որպեսզի մեր հանդիպումը լինի առավել կառուցողական:
Բարեմաղթանքներից զատ խոսենք այն մասին, ինչն անհանգստացնում է ձեզ, ինչը համարում եք խնդիր»,- ասաց պարոն Մուրադյանը: Հավաքված կանայք շնորհակալություն հայտնեցին նման ընդունելություն կազմակերպելու համար, կարևորեցին այն ուշադրությունը, որին արժանանում են ոչ միայն այսօր, այլ նաև մշտապես:
Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց, որ կա և պատասխանատվություն, և պատրաստակամություն լսելու բոլորին, կանգնելու նրանց հոգս ու խնդիրների կողքին և, հնարավորության սահմաններում, լուծելու դրանք:
«Միաժամանակ կոչ եմ անում` լինել ակտիվ, մասնակցել համայնքային անցուդարձին, լինել նախաձեռնող, տեղական իշխանությունն էլ իր հերթին աջակցելու է ձեզ: Տոնական այս պահին էլ ցանկանում եմ կրկին շնորհավորել ձեզ, դուք մեր համայնքի արժանի քաղաքացիներն եք և ձեր ընտանիքների նկատմամբ մեր ուշադրությունն էլ պետք է լինի մշտական»,- նշեց համայնքի ղեկավարը: Ընդունելությանը հաջորդեց պարգևավճարների հանձնման արարողակարգը:
Սևանյան քմահաճ գարնան հետքերով Օրվա երկրորդ կեսը մշակութային էր: Դրսում գարնան ու ձմռան պայքարի վերջին ակորդներն էին, իսկ ներսում` Սևանի համայնքապետարանի վարչական շենքի նախասրահում, իրար էին հերթագայում լուսանկարչական և գեղանկարչական աշխատանքները, որոնք ներկայացվել էին «Շարժական ART GALLERY» ծրագրի շրջանակներում: «Քմահաճ գարուն» խորագիրը կրող ցուցահանդեսը մեկտեղել էր տարբեր տարիքի և նախասիրությունների տեր ստեղծագործողների:
Ծրագրի շրջանակներում սա առաջին ցուցադրությունն էր` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան: Ստեղծագործական ալիքը տարածվում էր աշխատանքից աշխատանք` ի ցույց դնելով պատկերներն ու գույները, տրամադրությունն ու ասելիքը: Ստեղծագործողներն իրենց հոգու ու մտքի, ներաշխարհի պատառիկներն էին ներկայացրել, որոնք ներկաներին պատճառեցին գեղագիտական մեծ բավականություն:
«Շարժական ART GALLERY» ծրագիրը Սևանի համայնքապետարանի և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի համագործակցված աշխատանքի հերթական օրինակն է, որը չի սահմանափակվելու ծրագրի շրջանակներում: Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, լավագույն գաղափարների իրագործումն առջևում է, և շարջական պատկերասրահը հնարավորություն է տալու ներկայանալ առանց սահմանափակումների, միաժամանակ համախմբել տարբեր ստեղծագործողների և մշակութասեր հասարակությանը: Ինքնատիպ այս ցուցադրությունը մեկտեղել էր տարբեր սյուժեներ, որոնք գույների ու պատկերների լեզվով հաղորդում էին նոր զգացողություններ:
Ցուցադրությունն ուղեկցվում էր պատանի երաժիշտների կատարումներով: Ինչպես նշեցին ցուցահանդեսի մասնակիցները, սա լավագույն հնարավորություն է ի ցույց դնելու ստեղծագործական ներուժը, մշակելու նոր ծրագրեր և սովորական օրն էլ դարձնելու տոն` երիզված գունախաղերով: Լուսանկարչականից մինչև գեղանկարչական աշխատանք, բնապատկերից մինչև դիմանկար` ուներ ասելիք, որը նաև մասնակիցներին ներշնչեց իրենց գրառումները կատարել նոթատետրում: Սևանյան գարունը ուշանում է, սակայն դա չի խանգարում, որ սևանցի ստեղծագործողները իրենց աշխատանքներում գարնանային գույներ պատկերեն` փոխանցելով լույս ու ջերմություն:
Հիշեցնենք, որ «Շարժական ART GALLERY»-ին իրողություն է դարձել «ԵՄ-ն հանուն երիտասարդության. հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չլիդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ: Նպատակն է` նպաստել երիտասարդ արվեստագետների, ստեղծագործողների ինքնաարտահայտմանը, հանրային ճանաչմանը, ինչպես նաև համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը:
Սևանի համայնքապետարան – «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ համագործակցությամբ կյանքի կոչված ծրագիրը լավագույն հնարավորություն է երիտասարդների համար բացելու մի նոր պատուհան ինքնարտահայտման և հանրայնացման ճանապարհին, ինչպես նաև համայնքային մշակութային կյանքում գրանցելու լուրջ տեղաշարժեր: Առջևում նոր ցուցադրություններ են, որոնք կազմակերպվելու են տարբեր վայրերում:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2019/04/06/1034272/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner