Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
23/09/2016
Բերման է ենթարկվել Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը

Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր բերման է ենթարկվել Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժին հուլիսին Սևանում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ սեպտեմբերի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակներում: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ղուկասյանն արդեն ազատ է արձակվել: Ըստ Կոմիտեից ստացված տեղեկատվության՝ քաղաքապետին հարցաքննելու անհրաժեշտություն էր առաջացել: Քննիչն օրենքով սահմանված կարգով նրան հրավիրել էր հարցաքննության, սակայն Ղուկասյանը չէր ներկայացել, ու պատշաճ կարգով չէր իրազեկել չներկայանալու պատճառները: Ուստի, նրան բերման ենթարկվելու որոշում էր կայացվել: Այսօր Ռուդիկ Ղուկասյանն իր փաստաբանի հետ ներկայացել է վարույթն իրականացվող մարմին, ու պարտավորվել, որ ավելի ուշ կգա՝ առաջին հրավերի դեպքում: Սևանի քաղաքապետը հեռացել է՝ պատճառաբանելով, որ զբաղված է ընտրական գործերով: Քննչական կոմիտեն ավելի ուշ նրան կհրավիրի հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: Հոկտեմբերի 2-ին Սևանում քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն: Թեկնածուները երեքն են՝ բերման ենթարկված գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը, «Սևան ազգային պարկի» տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանը և անկուսակցական Արա Սմբատյանը:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
http://www.azatutyun.am/a/28008901.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner