Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
24/10/2018
Սևան համայնքի ղեկավարը վստահեցնում է. Եկել է ֆուտբոլային ավանդույթների վերականգնման ժամանակը

Եվս մի քանի օր, և տեղի կունենա Սևանի քաղաքային զբոսայգու հարևանությամբ կառուցված ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությունը:
Մինչ ընթանում էին մարզադաշտի կառուցման աշխատանքները, որը Սևան համայնք-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա համագործակցության լավագույն օրինակներից է, սևանցիներն էլ իրենց հիշողություն էին թարմացնում:
Անցյալ դարի 80-ական թվականներին Սևան քաղաքում գործում էր «Ախթամար» ֆուտբոլային թիմը, որը գրանցել էր լուրջ հաջողություններ` տեղացիներին պարգևելով հպարտանալու բազմաթիվ պահեր, սակայն 90-ական թվականներն իրենց գործն արեցին, և ֆուտբոլն ու ֆուտբոլային հաջողությունները դարձան միայն հիշողություն:
Երկու տարի առաջ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն իր նախընտրական ծրագրում Սևանի մարզական կյանքի աշխուժացման ուղղված հստակ ու կոնկրետ քայլեր էր մատնանշել, որոնց ուղղությամբ էլ հասցրել է իրականացնել մի շարք աշխատանքներ:
Տասնամյակներ անց` ֆուտբոլային ավանդույթների վերականգնման ճանապարհին, Սևանում կառուցվող ֆուտբոլի մարզադաշտը դարձավ այն կայծը, որն «ստիպեց» կրկին անդրադառնալ ֆուտբոլային թեմային:
Հաջորդ քայլը ֆուտբոլային թիմ ունենալն էր: Համայնքի ղեկավարի նախաձեռնություն-առաջարկն արժանացավ հավանության, և, ի ուրախություն բոլորիս, այսօր «Յունիոր Սևան» թիմը արժանապատվորեն ներկայացնում է Սևան քաղաքը:
Ռուսաստանի Դաշնությունում գործող «Յունիոր» ֆուտբոլային դպրոցն իր մասնաճյուղերն ունի շուրջ 16 երկրում, աշխարհագրությունն էլ ընդգրկուն է` Բելառուսից մինչև Ղազախստան, Սինգապուրից Չինաստան:
Չնայած այս ընդգրկվածությանը` դպրոցը մինչ օրս պրոֆեսիոնալ թիմ չի ներկայացրել այլ երկրների առաջնություններում: Հայաստանն առաջին է, որ «Յունիոր»-ի դպրոցի թիմ հայտավորեց, որի արդյունքում թիմի մարզիկները Սևանի նորակառույց մարզադաշտում կանցկացնեն իրենց հանդիպումները, կհիմնվի ֆուտբոլի ակադեմիա:
Սևան համայնքի ղեկավար Մուրադյանը մի կարևոր դիտարկում է անում. «Թիմի անվանման հետ կապված կային տարբերակներ, անգամ` «Ախթամար», սակայն ես նպատակահարմար գտա «Սևան» բրենդը օգտագործել, որը նաև առաջխաղացման լուրջ հայտ է»:
ՀՀ ֆուտբոլի առաջնության առաջին խմբի բացարձակ առաջատար «Յունիոր Սևան»-ն անցկացրել է 11 խաղ, տոնել 10 հաղթանակ, 1 ոչ ոքի: Առջևում հերթական տուրերն են, որոնք ևս խոստանում են լինել գոլառատ:
Սևանում գործելու է մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ պատրաստելու են թիմը համալրող ֆուտբոլիստներ:
Կարծում եմ` սևանցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մասին մենք դեռ կլսենք:
««Յունիոր Սևան»-ի հաջողություններն ակնհայտ են, հաղթանակները` ոգևորիչ ու պարտավորեցնող:
Մասնակցել եմ թիմի բոլոր հանդիպումներին ու լավ գիտեմ, թե ինչպես են ծնվում այդ հաղթանակները:
1-ին խմբի մրցաշարային աղյուսակի 1-ին տեղում հաստատուն լինելն էլ դրա ապացույցն է: Սա ճանապարհ է հարթում բարձրագույն խումբ:
Թիմի մուտքն արդեն տեսանելի է ու աչքի ընկնող, կասկած չկա, որ առաջմղման համար էլ պետք է գտնվեն բավարար միջոցներ: Թիմի տնային խաղերի անցկացումն էլ մոտ ապագայի խնդիր է:
Նոյեմբերի կեսից էլ մարզադաշտը պատրաստ կլինի ընդունելու ֆուտբոլային հանդիպումներ,- նշում է Սևան համայնքի ղեկավար Մուրադյանը:- Եկել է ֆուտբոլային ավանդույթների վերականգնման ժամանակը»:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2018/10/24/989120/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner