Սևանի համայնքապետարան է դիմել ք. Երևան, Չայկովսկու փողոց թիվ 15 / 11 բնակարանի բնակիչ Արտավազդ Ավետիսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող 226.0քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 8.1-րդ 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշումով և հիմք ընդունելով ք. Երևան, Չայկովսկու փողոց թիվ 15 / 11 բնակարանի բնակիչ Արտավազդ Ավետիսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող տաղավարի քանդման աշխատանքները և նոր կառուցված շինությունները օրինական ճանաչելու մասին, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Կատարել համապատասխան ուղղում սեփականության իրավունքով Արտավազդ Ավետիսյանին պատկանող ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող հողատարածքի գծային չափերի հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2. Ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արտավազդ Ավետիսյանին պատկանող 226.0քմ մակերեսով հողատարածքում գոյություն ունեցող 136.0քմ մակերեսով տաղավարի քանդման աշխատանքները ճանաչել օրինական: 3. Սեփականության իրավունքով Արտավազդ Աշոտի Ավետիսյանին պատկանող ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող 226.0քմ մակերեսով հողատարածքում կառուցված 452.0քմ մակերեսով /ներքին մակերես` 407.88քմ/ երկհարկանի խանութի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 2600դրամ` - խանութ`452.0x2600=1.175.200դրամ 4. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 6. Սույն որոշումն ուժի մեջ է` Արտավազդ Ավետիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: