Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 76
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՀԱԳԵՑԱԾ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 25.07.2012թ. / Հարցման կարգով /
Ղեկավարվելով «ՏԻՄ» օրենքի 16-րդ հոդվածի 14, 19.1 և 22-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով 2012թ. ապրիլի 8-ին կնքված Համագործակցության հուշագիրը և նկատի ունենալով Սևանա լճի ավազանում կենցաղային աղբի շարունակական աճի հետ կապված խնդիրների լուծման հրատապությունը`
1.      Վավերացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի, Մարտունու, Գավառի քաղաքապետարանների և «Ինովացիոն Տեխնոլոգիաների Ինստիտուտ»-ի / Չեխիա / միջև 2012թ. հունիսի 13-ին N 02-ACZ կնքված  պայմանագիրը:
2.      Տալ համաձայնություն Սևանի ավազանում աղբի վերամշակման ինովացիոն տեխնոլոգիաներով հագեցած գործարանային համալիր և 9ՄՎՏ հզորությամբ էլեկտրակայան կառուցելու համար` ստեղծելով բաժնետիրական ընկերություն, որի ընդհանուր մասնաբաժինը, համաձայն պայմանագրի` 4%  հատկացնել Մարտունու քաղաքապետարանին, 3%-ը` Սևանի քաղաքապետարանին, 3%-ը` Գավառի քաղաքապետարանին, 90%-ը` «Ինովացիոն Տեխնոլոգիաների Ինստիտուտ» և «ՍինՏեխնոլոգիա» Չեխական կազմակերպություններին:
3.      Սևանի ավազանում աղբի վերամշակման ինովացիոն տեխնոլոգիաներով հագեցած գործարանային համալիրին մատակարարել տարեկան 15000 տոննա առանց տեսակավորման կենցաղային աղբ` 50 տարի ժամկետով, անկախ նրանից, թե ինչ սուբյեկտի միջոցով է կատարվում աղբահանությունը: 
 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner