Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 փետրվարի 2020 թ.

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 46.2 կետի «ա» ենթակետով և հիմք ընդունելով ք. Սևան, Բաբաջանյան փողոց թիվ 1 / 21ա բնակարանի բնակիչ Վարդան Սարգսյանի դիմումը` կառուցապատման աշխատանքներ կատարելու համար համապատասխան հողատարածք տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Կառուցապատման աշխատանքներ կատարելու համար Վարդան Սարգսյանին տրամադրել` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 128 / 10 հասցեում գտնվող 6.0քմ մակերեսով հողատարածքը` տաղավարի տեղադրման համար, 25 տարի կառուցապատման իրավունքով և 1քմ-ի համար տարեկան 400 դրամ կառուցապատման վճարով: 2. Զգուշացնել Վարդան Սարգսյանին հատկացված տարածքում կառուցապատման աշխատանքները սկսել միայն համապատասխան փաստաթղթերի փաթեթը Սևանի համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի կառուցապատման իրավունքը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Վարդան Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d77f2db9-0507-44d9-9d14-35f28d15c092



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner