Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հուլիսի 2019 թ.

ՏԱՂԱՎԱՐԻ ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հիմք ընդունելով ք. Երևան, Չայկովսկու փողոց թիվ 11 / 15 բնակարանի բնակիչ Արտավազդ Ավետիսյանի դիմումը, որոշում եմ.

1. Ճանաչել օրինական վարձակալության իրավունքով Արտավազդ Ավետիսյանին պատկանող, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 7 / 1 հասցեում գտնվող 53.0քմ մակերեսով հողատարածքում` 48.48քմ մակերեսով տաղավարի քանդման աշխատանքները: 2. Համաձայն ներկայացվող հատակագծի վարձակալության իրավունքով Արտավազդ Ավետիսյանին պատկանող ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 7 / 1 հասցեում գտնվող 53.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում: 3. Ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 7 / 1 հասցեում գտնվող 53.0քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Արտավազդ Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝fc26b4ff-3453-41b3-98d9-6ba7145a5e25



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner