Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱՇԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջներով`

 

Հողօգտագործման և տարածքի վարձավճարներ

 

1.   Թույլատրել Սևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու համայնքային սեփականության բնակելի տարածքները :
      Սահմանել տարեկան վարձավճար  1քմ `              -             200 դրամ:
2.   Թույլատրել Սևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու համայնքային սեփականության ոչ բնակելի տարածքները :
      Սահմանել տարեկան վարձավճար  1քմ`               -          1000 դրամ:
      Գագարինում սահմանել տարեկան վարձավճար  1քմ`    -          200 դրամ:
3.   Թույլատրել Սևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու համայնքային սեփականություն հանդիսացող արտադրական և նկուղային տարածքները:
      Սահմանել տարեկան վարձավճար` 1 քմ - 200 դրամ:
4.   2011թ. համար համայնքի վարչական տարածքի սահմաններում սահմանել հողօգտագործման  և կառուցապատման վճարների հետևյալ դրույքաչափերը`
-     Աբովյան փողոցից մինչև Շինարարների փողոցը ընկած Նաիրյան փողոցի վրա տեղադրվող օբյեկտների 1 քմ հողօգտագործման համար` կառուցապատման  վճար տարեկան 400 դրամ.
-     քաղաքի մնացած տարածքներում տեղադրվող օբյեկտների համար վճար 1 քմ` տարեկան 300 դրամ.
-     Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերի, Գագարին գյուղի օբյեկտների համար` 1քմ-տարեկան 150 դրամ.
-     ավտոլցակայանների համար` յուրաքանչյուր 1 քմ հողատարածքի համար` տարեկան վճար 150 դրամ.
-     ավտոտնակների համար` յուրաքանչյուր 1 քմ համար` տարեկան վճար 150 դրամ.
-     բացօթյա սրճարաններ կազմակերպելու համար` 1 քմ հողօգտագործման, կառուցապատման վճար` տարեկան 150 դրամ.
-     գոյություն ունեցող հասարակական և արտադրական շինությունների սպասարկման համար տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ համար տարեկան 30 դրամ.
-     ավտոկայանատեղերի համար, յուրաքանչյուր 1 քմ համար` հողօգտագործման վճար սահմանել տարեկան 30 դրամ.
-     գյուղատնտեսական շուկաներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ հաշվով` տարեկան 120 դրամ.
-     բացօթյա տոնավաճառներ կազմակերպելու համար հողօգտագործման վարձավճար 1 քմ համար տարեկան 100 դրամ.
-     առափնյա հանգստի գոտիներ կազմակերպելու համար` տրամադրվող հողերի կառուցապատման վճար սահմանել 1 քմ-ի համար 12.5 -  90 դրամ` ըստ հողերի գոտիականության սխեմաների.
-     գյուղատնտեսական հողերի օգտագործման վճարը սահմանել 1 քմ-ի համար հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճար / 1քմ-1.88 դրամ /:
-     արտադրական օբյեկտների կառուցման համար տրամադրվող հողերի վճար սահմանել 1 քմ-ի համար մինչև 10- 30 դրամ, ըստ գոտիականության սխեմաների:
5.   Սահմանել, որ համայնքի ավագանու կողմից սույն որոշմամբ հաստատված հողօգտագործման վճարները համարվում են մրցութի մեկնարկային գներ, ինչպես նաև առանց մրցույթի տրամադրման դեպքում` ուղղակի վարձակալության և կառուցապատման վճարներ :
6.   Համայնքի տարածքում անշարժ գույքի հասցեավորման աշխատանքների ծառայության վճար 1000 դրամ:
7.   Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ Հողային օրենսգրքի պահանջներով` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով`   372.6 դրամ, իսկ ուղղակի վաճառքի գին կադաստրային արժեքով-1242 դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner