Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 մարտի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏԱՂԱՎԱՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Կարմիր բանակ փողոց թիվ 45 տան բնակիչ Գևորգ Հարությունյանը` ք. Սևան, Կարմիր բանակ փողոցի թիվ 35 շենքի հարավային հատվածում, իր կողմից ինքնակամ կառուցված 36.91քմ մակերեսով տաղավարը և 10.28քմ մակերեսով աստիճանահարթակ-ծածկը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Կարմիր բանակ փողոց թիվ 45 տան բնակիչ Գևորգ Հարությունյանը` ք. Սևան, Կարմիր բանակ փողոց թիվ 35 շենքի հարավային հատվածում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 36.91քմ մակերեսով տաղավար և 10.28քմ մակերեսով աստիճանահարթակ-ծածկը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ տաղավարը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջաացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով ք. Սևան, Կարմիր բանակ փողոց թիվ 45 տան բնակիչ Գևորգ Հարությունյանի դիմումը` ք. Սևան, Կարմիր բանակ փողոցի թիվ 35 շենքի հարավային հատվածում, իր կողմից ինքնակամ կառուցված 36.91քմ մակերեսով տաղավարը և 10.28քմ մակերեսով աստիճանահարթակ-ծածկը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Կարմիր բանակ փողոցի թիվ 35 շենքի հարավային հատվածում, Գևորգ Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 36.91քմ մակերեսով տաղավարը / ներքին մակերեսը` 28.78քմ / 10.28քմ մակերեսով աստիճանահարթակ-ծածկ և զբաղեցրած 47.20քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի հասարակական կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Կարմիր բանակ փողոցի թիվ 35 շենքի հարավային հատվածում, Գևորգ Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 36.91քմ մակերեսով տաղավարը ճանաչել և 10.28քմ մակերեսով աստիճանահարթակ-ծածկը օրինական և տրամադրել ք. Սևան, Կարմիր բանակ փողոց թիվ 35 / 38 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Գևորգ Հարությունյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0f182c9f-051d-420e-917f-7f6f02578208



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner