Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հուլիսի 2020 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ, ԻՍԿ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԻՆՔՆԱԿԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել ՌԴ քաղաքացի Սամվել Հովհաննիսյանի լիազոր անձ ք. Սևան, Գեղամա փողոց թիվ 13 տան բնակիչ Առնակ Սարգսյանը, Սևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի` 1988թ. հունվարի 29-ի թիվ 2 նիստի արձանագրությամբ Սամվել Հովհաննիսյանին Գ. Բաղդասարյանի տան արևելյան մաս հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570.0քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքին կից գտնվող 278.0քմ մակերեսով հողատարածքը սեփական գույք ճանաչելու, մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության կիսակառույց բնակելի տունը ինքնակամ ճանաչելու և նոր հասցե տրամադրելու խնդրանքով: Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-ն որոշման 11-րդ կետով, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սամվել Հովհաննիսյանի լիազոր անձ Առնակ Սարգսյանի դիմումը` Սևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի` 1988թ. հունվարի 29-ի թիվ 2 նիստի արձանագրությամբ Սամվել Հովհաննիսյանին Գ. Բաղդասարյանի տան արևելյան մաս հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570.0քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքին կից գտնվող 278.0քմ մակերեսով հողատարածքը սեփական գույք ճանաչելու, մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության կիսակառույց բնակելի տունը ինքնակամ ճանաչելու և նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Սևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի` 1988թ. հունվարի 29-ի թիվ 2 նիստի արձանագրությամբ Սամվել Ավետիքի Հովհաննիսյանին /ծնված` 06.01.1962թ./ Գ. Բաղդասարյանի տան արևելյան մաս հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570.0քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքին կից գտնվող 278.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել Սամվել Ավետիքի Հովհաննիսյանի սեփական գույքը տրամադրելով ք. Սևան, Հովհ. Շիրազ փողոց թիվ 12 հասցե: 2. Սեփականության իրավունքով Սամվել Ավետիքի Հովհաննիսյանին պատկանող ք. Սևան, Հովհ. Շիրազ փողոց թիվ 12 հասցեում գտնվող 848.0քմ մակերեսով հողատարածքում 1988թ.-ին կառուցված 171.24քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես 146.14քմ/, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք ճանաչել ինքնակամ: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Սամվել Հովհաննիսյանի լիազոր անձ Առնակ Սարգսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝128b63b7-e082-4d9a-8914-8e717a6e1d79



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner