Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 հունիսի 2017 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 12/8 բնակարանի բնակիչ Գոռ Հակոբյանը` ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 12 շենքի հարավային մասում իր կողմից ինքնակամ կառուցված 16.50քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 12/8 բնակարանի բնակիչ Գոռ Հակոբյանը` ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 12 շենքի հարավային մասում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 16.50քմ մակերեսով ավտոտնակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ ավտոտնակը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Գոռ Հակոբյանի դիմումը` ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 12 շենքի հարավային մասում իր կողմից ինքնակամ կառուցված 16.50քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 12 շենքի հարավային մասում Գոռ Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված 16.50քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 15.66քմ/ և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 26.58քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 12 շենքի հարավային մասում Գոռ Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված 16.50քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Ֆրանսիական փողոց թիվ 1/4 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ ավտոտնակը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝cac7762d-d854-49c9-b3a7-f1717173b7a1



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner