Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2017 թ.

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Հայկ Հրաչիկի Ղուկասյանին / հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նալբանդյան 3 հասցեում, ՀՀՎՀ 17372295 / սեփականության իրավունքով պատկանող, Ք.Սևան, Ս.Սևանեցու 4ա բնակելի շենքի և Չարենցի սկզբնամաս արտադրական    նշանակության  շինությունը, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` գույքահարկով  հարկվող օբյեկտներ են: Այդ կապակցությամբ 14.06.2017թ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Սևանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` ժամանակին չվճարված գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն` 01.01.2017թ. դրությամբ վճարման ենթակա գույքահարկի ժամկետանց ընդհանուր գումարը կազմում է 446979 ՀՀ դրամ, ապառք 298320 ՀՀ դրամ, տույժ`148659 ՀՀ դրամ, այդ թվում՝

1.  Ս.Սևանեցու 4ա հասցեի բնակելի շենքի գծով  41370 դրամ գույքահարկի ապառք, 17872 դրամ տույժ:

2. Չարենցի սկզբնամաս հասցեում գտնվող արտադրական նշանակության գծով 256950 դրամ ապառք, 130787 դրամ տույժ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Քաղաքացի Հայկ Հրաչիկի Ղուկասյանից հօգուտ Սևան համայնքի բյուջե գանձել ընդհաուր գույքահարկ 446979 ՀՀ դրամ, որից ապառք`298320 ՀՀ դրամ, տույժ`148659 ՀՀ դրամ:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սևան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Գումարը ենթակա է վճարման Սևան համայնքի 900165101024 գույքահարկի հաշվեհամարին:

5. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը վերապահել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է որոշումը ստորագրությամբ ստանալու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդիկ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner