Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հուլիսի 2020 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել ք. Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 54 / 31 բնակարանի բնակիչ Դավիթ Բադալյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Թումանյան փողոց թիվ 22 / 22-1 հասցեում գտնվող անավարտ շինությունների զբաղեցրած 2450.0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Դավիթ Բադալյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Թումանյան փողոց թիվ 22 / 22-1 հասցեում գտնվող անավարտ շինությունների / վկայական` 31072020-05-0051 / զբաղեցրած 2450.0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Դավիթ Բադալյանին պատկանող, ք. Սևան, Թումանյան փողոց թիվ 22 / 22-1 հասցեում գտնվող անավարտ շինությունների զբաղեցրած 2450.0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 477.0քմ մակերեսով / հասցե` ք. Սևան, Հ. Թումանյան փողոց թիվ 22 / 4, / վկայական` 21072020-05-0013 / ուղղակի վաճառքի կարգով հողի կադաստրային արժեքը 1քմ- 1242 դրամ վճարելու պայմանով: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` Դավիթ Բադալյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝fcec1f35-1311-4e63-b840-28c683409928



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner