Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` որոշում եմ. Սևան համայնքի ղեկավարի` 04.12.2018թ.-ի N 672-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, լրացում և որոշումը կարդալ հետևյալ բովանդակությամբ. Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումամբ` որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի` 78.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարել պետական գրանցում` տրամադրելով ք. Սևան, Շինարարների փողոց թիվ 12 / 1 հասցե: 2. Ք. Սևան, Շինարարների փողոց թիվ 12 / 1 հասցեում գտնվող 78.0քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: