Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 հունիսի 2021 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀ, ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲ, ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ առևտրի սրահը, բաց պատշգամբը, աստիճանահարթակը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում և հաշվի առնելով քաղ. Ռոբերտ Գևորգյանի դիմումը` ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 16 / 53 հասցեում կառուցված 163.18քմ մակերեսով երկհարկանի առևտրի սրահը, 5.70քմ մակերեսով բաց պատշգամբը, 2.30քմ մակերեսով աստիճանահարթակը և զբաղեցրած 140.0քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 16 / 53 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 29.01.2021թ-ի թիվ 89-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 14.06.2021թ. պետական գրանցում ստացած 163.18քմ մակերեսով երկհարկանի առևտրի սրահը, 5.70քմ մակերեսով բաց պատշգամբը, 2.30քմ մակերեսով աստիճանահարթակը և զբաղեցրած 140.0քմ մակերեսով հողատարածքը / երկհարկանի առևտրի սրահ՝ 163.18x11700=1.909.206դրամ, բաց պատշգամբ՝ 5.70x11700=66690դրամ, աստիճանահարթակ՝ 2.30x1170=26910դրամ, հողատարածքը` 140.0x1242=173880դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 18 / 35 բնակարանի բնակիչ Ռոբերտ Գևորգյանին: 2. Քաղ. Ռոբերտ Գևորգյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Ռոբերտ Գևորգյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4171c203-337e-4f10-865b-5316e376438d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner