Քաղաքացի Անդրանիկ Սամվելի Ղազարյանին հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Շահումյան 37/20 հասցեում, ՀՀՎՀ M0060087/ սեփականության իրավունքով պատկանող ՄԲՑ մակնիշի, 26ՕՏ858 պետհամարանիշի ավտոմեքենան «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` գույքահարկով հարկվող օբյեկտ է: Այդ կապակցությամբ 20.09.2017թ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Սևանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` ժամանակին չվճարված գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն` 01.01.2017թ. դրությամբ վճարման ենթակա գույքահարկի ժամկետանց ընդհանուր գումարը կազմում է 169968 ՀՀ դրամ, ապառք 130500 ՀՀ դրամ, տույժ`39468 ՀՀ դրամ:Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1. Քաղաքացի Անդրանիկ Ղազարյանից հօգուտ Սևան համայնքի բյուջե գանձել 169968 ՀՀ դրամ, որից ապառք`130500 ՀՀ դրամ, տույժ`39468 ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սևան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Գումարը ենթակա է վճարման Սևան համայնքի 900165101024 գույքահարկի հաշվեհամարին:
5. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը վերապահել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է որոշումը ստորագրությամբ ստանալու օրվանից: