Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 փետրվարի 2020 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3 –րդ ենթա- կետով և նկատի ունենալով, որ ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 12 / 41 հասցեում գտնվող հողատարածքը չի հանդիսանում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Գագիկ Ղարիբյանի դիմումը` վարձակալության իրավունքով Գագիկ Ղարիբյանին պատկանող ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 12 / 41 հասցեում գտնվող 46.0քմ մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով Գագիկ Ղարիբյանին օտարելու մասին, որոշում եմ.

1. Վարձակալության իրավունքով Գագիկ Ղարիբյանին պատկանող համայնքային սեփականություն հանդիսացող` ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 12 / 41 հասցեում գտնվող 46.0քմ մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարել`ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 8 / 4 բնակարանի բնակիչ Գագիկ Ղարիբյանին հողի կադաստրային արժեքը / 1քմ-1242 դրամ / վճարելու պայմանով: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` Գագիկ Ղարիբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝31d8ee0d-f584-4582-92bd-32a7df45085a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner