Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 դեկտեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 912-Ն որոշման 9-րդ, 11-րդ և 18-րդ կետերով և հիմք ընդունելով ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 17 / 39 բնակարանի բնակիչ Արթուր Միրզոյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 2 / 61, 62 հասցեում գտնվող 36.16քմ մակերեսով հողատարածքում առանց համապատասխան փաստաթղթերի 34.85քմ մակերեսով խանութի, կառուցման աշխատանքներն օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 2 / 61, 62 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Էդիկի Միրզոյանին պատկանող, 36.16քմ մակերեսով հողատարածքում` 34.85քմ մակերեսով խանութի, կառուցման աշխատանքներն ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 2600 դրամ` - խանութ` 34.85x2600=90610դրամ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Արթուր Միրզոյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6f1a9be0-69cf-4a0f-9287-333965b90cbf



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner