Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2019 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել ՌԴ քաղաքացի Վիյուլ Հովսեփյանի լիազոր անձ` ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 12 տան բնակիչ Մուշեղ Գևորգյանի դիմումը` սեփականության իրավունքով Վիյուլ Հովսեփյանին պատկանող, ք. Սևան, Կոմիսարների 1ա հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 600.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1402.8քմ մակերեսով հողատարածքն իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու խնդրանքով: Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Վիյուլ Հովսեփյանի լիազոր անձ` ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 12 տան բնակիչ Մուշեղ Գևորգյանի դիմումը` սեփականության իրավունքով Վիյուլ Հովսեփյանին պատկանող, ք. Սևան, Կոմիսարների 1ա հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 600.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1402.8քմ մակերեսով հողատարածքը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Վիյուլ Սուրենի Հովսեփյանին /ծնված` 09.05.1952թ./ պատկանող ք. Սևան, Կոմիսարների 1ա հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 600.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 120.0քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Վիյուլ Սուրենի Հովսեփյանի սեփականության իրավունքը: 2. Սեփականության իրավունքով Վիյուլ Սուրենի Հովսեփյանին պատկանող ք. Սևան, Կոմիսարների 1ա հասցեում գտնվող 720.0քմ հողատարածքում 1994թ.-ին կառուցված 409.32քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը /ներքին մակերես` 326.82քմ/, 145.39քմ մակերեսով կիսակառույց շինությունը /ներքին մակերես` 136.60քմ/, 10.40քմ մակերեսով բաց պատշգամբը, 10.10քմ մակերեսով բաց պատշգամբը, / 43.19քմ ներքին մակերեսով նկուղը/ 1.42քմ մակերեսով պարիսպը, որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Վիյուլ Սուրենի Հովսեփյանի սեփական գույքը տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 1 հասցե: 3. Սեփականության իրավունքով Վիյուլ Հովսեփյանին պատկանող ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 1 հասցեում գտնվող 720.0քմ հողատարածքին կից գտնվող 1282.8քմ մակերեսով հողատարածքը և 18.72քմ մակերեսով պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 6 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Վիյուլ Սուրենի Հովսեփյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով, իսկ պարիսպի 1քմ-ի համար 2600դրամ վճարելու պայմանով. հողատարածք` 1282.8x372.6=477971.28 դրամ, պարիսպ` 18.72x2600=48672 դրամ: 4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Մուշեղ Գևորգյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5c2e5720-efc8-4f3b-b01e-74ee5f53f381



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner