Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 օգոստոսի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 141 / 6 բնակարանի բնակիչ Քիշմիշ Աղեկյանը` ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 3 շենքի արևմտյան մասում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 18.72քմ մակերեսով տնտեսական շինությունը, օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 141 / 6 բնակարանի բնակիչ Քիշմիշ Աղեկյանը` ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 3 շենքի արևմտյան մասում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 18.72քմ մակերեսով տնտեսական շինություն: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Քիշմիշ Աղեկյանի դիմումը` ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 3 շենքի արևմտյան մասում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 18.72քմ մակերեսով տնտեսական շինությունը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 3 շենքի արևմտյան մասում, Քիշմիշ Սերոբի Աղեկյանի կողմից ինքնակամ կառուցված 18.72քմ մակերեսով տնտեսական շինությունը / ներքին մակերեսը` 15.82քմ / և զբաղեցրած 18.72քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, հողատարածքի գործառնական նշանակությունը համարելով փոփոխված բնակավայրի այլ բնակելիից` բնակելի կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 3 շենքի արևմտյան մասում՝ Քիշմիշ Աղեկյանի կողմից ինքնակամ կառուցված 18.72քմ մակերեսով տնտեսական շինությունը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 3 / 22 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Քիշմիշ Աղեկյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0b6bdf0f-a5c7-4180-8c37-82e1e63b39b8



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner