Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սևանի համայնքապետարանի և Եվրոպական Միության միջև` «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի իրականացման շրջանակներում կնքվելիք «Նորարարության խթանման կայան հարթակ» դրամաշնորհային պայմանագիրը /դրամաշնորհի կոդը - ENI /2017/ 155272-1/15/ ` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել Սևանի համայնքապետարանի անունով առևտրային որևէ բանկում բացելու ՀՀ դրամային և արտաարժութային արտաբյուջետային հաշիվներ` «Նորարարության խթանման կայան հարթակ» ծրագրի իրականացման համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |