Ղեկավարվելով ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2018թ. նոյեմբերի 2-ի N 88-Ա որոշմամբ սահմանված ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 19-րդ կետը` որոշում եմ.
1. 2018թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով Սևան համայնքում սահմանել ընտրական տեղամասերի տեղամասային կենտրոններ` համաձայն հավելվածի /կցվում է/:
2. Համայնքի ղեկավարի խորհրդական Պապ Պետրոսյանին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը և սահմանված ժամկետում սույն որոշման օրինակն ուղարկել լիազոր մարմին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: