Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2011թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Համայնքի 2011թ. 1-ին կիսամսյակի  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
            Համայնքի 2011թ. 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 82.6%-ով, 211.9 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 175.6 մլն. դրամ: Նախորդ` 2010թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 3.2 %-ով կամ ավել  եկամուտները կազմել են 5.5  մլն. դրամ:
            2011թ. 1-ին կիսամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 89.8 %-ով / պլան 190.6 մլն. դրամ, փաստացի 171.9 մլն. դրամ /: 2010թ.նույն ժամանակաշրջանի համեմատ,  2011թ. առաջին կիսամսյակում վարչական բյուջեում ավել եկամուտները կազմել են 8.7 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2010թ. համեմատությամբ ավելացել են 5.3 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  67.4 %-ով / պլան 57.1 մլն. դրամ, փաստացի 38.5 մլն. դրամ /: Նախորդ` 2010թ.նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները ավելացել   են  16.3%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը  ավելացել   է 5.4 մլն. դրամի չափով:
            2011թ. 1-ին կիսամսյակի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 17.4%-ով / պլան 21.3 մլն. դրամ, փաստացի 3.7 մլն.դրամ/, 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել   են  3.2 մլն. դրամ կամ  46.5 %-ով:
            Համայնքի 2011թ. 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2010թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

 

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
             Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2011թ. 1-ին կիսամսյակի բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 64.3 %-ով: 242.8 մլն.դրամ ծախսերի դիմաց  կատարվել  է  156.1 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  86.7 մլն. դրամ:
            Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2011թ. 1-ին կիսամսյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով:  Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջինը  77.0 %` /հունվար – մայիս ամիսների կատարողականն է, հունիս ամիսը  ֆինանսավորվել է հուլիս ամսվա մեջ/:  Վարչական բյուջեի ծախսերը ապահովվել է 74.3%-ով (205.1մլն.  դրամ պլան, 152.3 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 52.8մլն. դրամ, այդ  թվում 19.8 մլն. դրամ` վարչական բյուջեի պահուստային ֆոնդի գծով ծախսերի մասով, 11.0 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 11.6 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 7.4 մլն.դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր, 2.6 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր:
            2010թ. 1-ին կիսամսյակի համեմատությամբ 2011թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը պակաս են կատարվել  6.4 մլն. դրամ կամ 4.0 %-ի չափով:
            2011թ. 1-ին կիսամսյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 32.2 %-ով / 78.0  մլն. դրամ պլան, 25.1 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2010թ. 1-ին կիսամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս  ծախսերն են կատարվել 17.2 մլն. դրամի չափով, կամ  40.7%  :
            Համայնքի բյուջեի 2011թ. 1-ին կիսամսյակի ծախսերը և համեմատականը 2010թ. 1-ին կիսամսյակի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում:  Ֆոնդային բյուջեից իրականացվել են ճանապարհային տնտեսության գծով 21.9 մլն. դրամի փոսային հիմնանորոգման  ծախսերի վճարում, որից 20.4 մլն. դրամը 2010թ. պարտքի  վճարումն է: Վճարվել է 1.5 մլն. դրամի չափով Շահումյան փողոցի վրա գտնվող գերեզմանոցի ցանկապատի ծածկի արժեքը, 0.9 մլն. դրամի չափով գերեզմանների չափագրման գծով 2010թ. պարտքը, ձեռք է բերվել 0.6 մլն. դրամի չափով համակարգչային տեխնիկա և այլն:
Ընդունել ի գիտություն համայնքի 2011թ.  առաջին կիսամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Հավելված 1-2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner