Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 նոյեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 912-Ն որոշման 9-րդ, 11-րդ և 18-րդ կետերով և հիմք ընդունելով Անժելլա Բաղդասարյանի լիազոր անձ ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 4 / 1 բնակարանի բնակիչ Դավիթ Հովսեփյանի դիմումը` սեփականության իրավունքով Անժելլա Բաղդասարյանի պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 152 / 2 հասցեում գտնվող 110.25քմ մակերեսով հողատարածքում առանց համապատասխան փաստաթղթերի 78.12քմ մակերեսով նկուղի, 219.02քմ մակերեսով երկհարկանի առևտրի սրահի, կառուցման աշխատանքներն օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 15 / 26, 27 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գայանե Վանիկի Շահբազյանին պատկանող 110.25քմ մակերեսով հողատարածքում` 78.12քմ մակերեսով նկուղի, 219.02քմ մակերեսով երկհարկանի առևտրի սրահի կառուցման աշխատանքներն ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 2600 դրամ` - նկուղ` 78.12x2600=203112դրամ - երկհարկանի առևտրի սրահ` 219.02x2600=569452 դրամ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Գայանե Շահբազյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝af842082-405c-4a25-9708-28dba9d01173



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner