Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Յուրիկ Բարսեղյանի հայտը, որոշում եմ.
1. Յուրիկ Բարսեղյանին տրամադրել` ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 16 / 55 հասցեում գտնվող հողատարածքում խանութի կառուցման համար նախագծման թույլտվություն: 2. Յուրիկ Բարսեղյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է Յուրիկ Բարսեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: