Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հոկտեմբերի 2019 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում և հաշվի առնելով քաղ. Մարինե Սոլոմոնյանի դիմումը` ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 35 / 8 հասցեում կառուցված 19.80քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 81.47քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 35 / 8 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 16.10.2019թ.-ի թիվ 684-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 31.10.2019թ. պետական գրանցում ստացած 19.80քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 81.47քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 19.80x1300=25740դրամ և հողատարածքը` 81.47x1242=101185.74դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 24 / 4 բնակարանի բնակիչ Մարինե Սոլոմոնյանին: 2. Քաղ. Մարինե Սոլոմոնյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Մարինե Սոլոմոնյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝dfe095e6-38ea-41e5-be85-212496e46ced



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner