Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում և հաշվի առնելով քաղ. Գոհար Ափոյանի դիմումը` ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց թիվ 26 / 9 հասցեում կառուցված 54.84քմ մակերեսով ավտոտնակը և 128.23քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց թիվ 26 / 9 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 31.10.2019թ.-ի թիվ 752-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 05.12.2019թ. պետական գրանցում ստացած 54.84քմ մակերեսով ավտոտնակը և 128.23քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 54.84x1300=71292դրամ և հողատարածքը` 128.23x1242=159261.66դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 24 / 6 բնակարանի բնակիչ Գոհար Ափոյանին: 2. Քաղ. Գոհար Ափոյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Գոհար Ափոյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: