Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 62
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ «ՍԵՎԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԲԲԸ-Ի 80.8 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԳՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎԱԾ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՍԵՎԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԲԲԸ-Ի ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 49-րդ հոդվածների պահանջներով`

 

1.       Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել` «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ից համայնքի կողմից 40.0 մլն. դրամով գնված 80.8 տոկոս բաժնեմասի վճարումը կատարելու «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով, տարաժամկետ գրաֆիկով, 26.7 ամսվա ընթացքում, ամսական 1.5մլն. դրամ վճարումներ կատարելու պայմանով:
2.      Նկատի ունենալով, որ գործող օրենսդրությամբ «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ից գնված բաժնեմասի հետևանքով ընկերության գոյություն ունեցող պարտքերը պետք է մարվի սեփականատիրոջ միջոցների հաշվին, ուստի համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել` «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի առ 01.07.2013թ. դրությամբ գոյացած կրեդիտորական պարտքերը ` 9.1 մլն. դրամի չափով / այդ թվում` աշխատավարձ` 5.3 մլն. դրամ, պետական բյուջեի գծով պարտք` 3.1 մլն. դրամ / մարելու «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով:
3.     Առաջարկել «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի տնօրինությանը` ճշտել դեբիտորական / աբոնոմենտավճար / պարտքերի ոչ ժամկետանց լինելու հանգամանքը, միջոցներ ձեռնարկել դրանք գանձելու և այն ուղղելու կրեդիտորական պարտքերի մարմանը:
4.     Որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner