Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հուլիսի 2018 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 2 / 2 բնակարանի բնակիչ Յուրի Սարգսյանը` Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 1 շենքի արևելյան մասում` ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 50.80քմ մակերեսով կիսակառույց ավտոտնակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 2 / 2 բնակարանի բնակիչ Յուրի Սարգսյանը` Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 1 շենքի արևելյան մասում` ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 50.80քմ մակերեսով կիսակառույց ավտոտնակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Յուրի Սարգսյանի դիմումը` Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 1 շենքի արևելյան մասում` ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 50.80քմ մակերեսով կիսակառույց ավտոտնակը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 1 շենքի արևելյան մասում` ավտոտնակների շարքում, Յուրի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 50.80քմ մակերեսով կիսակասռույց ավտոտնակը / ներքին մակերեսը` 38.46քմ / և զբաղեցրած 50.80քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 1 շենքի արևելյան մասում` ավտոտնակների շարքում, Յուրի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 50.80քմ մակերեսով կիսակառույց ավտոտնակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 1 / 48 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝7df3da8b-d7ac-4589-a29d-a11f25075348



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner