Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 դեկտեմբերի 2019 թ.

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 46.2 կետի «ա» ենթակետով և հիմք ընդունելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 14 / 18 բնակարանի բնակիչ Սուսաննա Գրիգորյանի դիմումը` կառուցապատման աշխատանքներ կատարելու համար համապատասխան հողատարածք տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Կառուցապատման աշխատանքներ կատարելու համար Սուսաննա Գրիգորյանին տրամադրել` ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 10 / 47 հասցեում գտնվող 19.6քմ մակերեսով հողատարածքը` տաղավարի տեղադրման համար, 15 տարի կառուցապատման իրավունքով և 1քմ-ի համար տարեկան 300 դրամ կառուցապատման վճարով: 2. Զգուշացնել Սուսաննա Գրիգորյանին հատկացված տարածքում կառուցապատման աշխատանքները սկսել միայն համապատասխան փաստաթղթերի փաթեթը Սևանի համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի կառուցապատման իրավունքը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Սուսաննա Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝053d4ae5-730e-43b5-a583-6382cf4a53b0



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner