Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 դեկտեմբերի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 23 / 18 բնակարանի բնակիչ Արևշատ Գնդոյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 58 հասցեում գտնվող 59.8քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 8.1-րդ 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից 12.03.2016թ.-ի N 18 եզրակացությամբ, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշումով և հիմք ընդունելով ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 23 / 18 բնակարանի բնակիչ Արևշատ Գնդոյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 58 հասցեում գտնվող շինությունները օրինական ճանաչելու մասին, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 58 հասցեում գտնվող` արդյունաբերության, ընդերքօգտագործման և արդյունաբերական օբյեկտների կառուցապատման համար նախատեսված 59.8քմ մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրերի նշանակության` հասարակական կառուցապատման: 2. Սեփականության իրավունքով Արևշատ Սարգսի Գնդոյանին պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 58 հասցեում գտնվող 59.8քմ մակերեսով հողատարածքում կառուցված 83.67քմ մակերեսով /ներքին մակերես` 77.5քմ/ եռահարկ առևտրի սրահի և 5.91քմ մակերեսով ծածկի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 2600դրամ` - առևտրի սրահ`83.67x2600=217542դրամ - ծածկ՝ 5.91x2600=15366դրամ 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արևշատ Գնդոյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝92f7e70c-1d00-4628-9577-1048398c0867



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner