Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հոկտեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ փողոց 20 թիվ 10 տան բնակիչ Յասո Նուբարյանը` ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 8/1-2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող խանութին կից ինքնակամ կառուցել է 38.7քմ մակերեսով խանութը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ փողոց 20 թիվ 10 տան բնակիչ Յասո Նուբարյանը` ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 8/1-2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող խանութին կից ինքնակամ կառուցել է 38.7քմ մակերեսով խանութ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 և հաշվի առնելով, որ խանութը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Յասո Նուբարյանի դիմումը` ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 8/1-2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող խանութին կից ինքնակամ կառուցված 38.7քմ մակերեսով խանութը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 8/1-2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Յասո Ռաֆիկի Նուբարյանին պատկանող խանութին կից իր կողմից ինքնակամ կառուցված 38.7քմ մակերեսով խանութը /ներքին մակերես` 22.25քմ/, զբաղեցրած 38.7քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի հասարակական կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 8/1-2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Յասո Նուբարյանին պատկանող խանութին կից իր կողմից ինքնակամ կառուցված 38.7քմ մակերեսով խանութը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 8 / 43 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Յասո Նուբարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝14c9c901-d69b-4d09-90a7-bb2832ed657b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner