Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հունվարի 2020 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 10 տան բնակիչ Արկադի Հակոբյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Գոմաձոր հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 760քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 800.3քմ մակերեսով հողատարածը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու խնդրանքով: Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 10 տան բնակիչ Արկադի Հակոբյանի դիմումը` ք. Սևան, Գոմաձոր հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 760քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 800.3քմ մակերեսով հողատարածքը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Արկադի Մարտիրոսի Հակոբյանին /ծնված` 22.06.1941թ./ պատկանող ք. Սևան, Գոմաձոր հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 760քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 152քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Արկադի Մարտիրոսի Հակոբյանի սեփականության իրավունքը: 2. Սեփականության իրավունքով Արկադի Մարտիրոսի Հակոբյանին պատկանող ք. Սևան, Գոմաձոր հասցեում գտնվող 912քմ հողատարածքում 1971թ.-ին կառուցված 8.11քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես`4.85քմ/, 1979թ.-ին կառուցված 90.16քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես` 72.14քմ/, 48.86քմ մակերեսով խորդանոցը, / ներքին մակերես` 39.94քմ/, 11.72քմ մակերեսով սանհանգույցը / ներքին մակերես` 7.26քմ/, 2.02քմ մակերեսով պարիսպը, / 19.21քմ մակերեսով ծածկը 1980թ.-ին կառուցված 38.73քմ մակերեսով գոմը /ներքին մակերես`29.04քմ/, 28.60քմ մակերեսով ծածկը որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Արկադի Մարտիրոսի Հակոբյանին սեփական գույքը տրամադրելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 10 հասցե: 3. Սեփականության իրավունքով Արկադի Հակոբյանին պատկանող, ք. Սևան, Գոմաձոր հասցեում գտնվող 912քմ հողատարածքին կից գտնվող 648.3քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 10 / 1 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Արկադի Մարտիրոսի Հակոբյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով, վճարելու պայմանով. հողատարածք` 648.3x372.6=241556.58դրամ: 4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արկադի Հակոբյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f4242214-6560-466a-805c-0356f3f47f9c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner