Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հուլիսի 2018 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՐԹԱԿԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն, 23-րդ փողոց, 2-րդ փակուղի, 1-ին տան բնակիչ Գևորգ Սաֆարյանը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 4 հասցեում գտնվող խանութին կից, իր կողմից ինքնակամ կառուցված 25.58քմ մակերեսով հարթակը և 6.78քմ մակերեսով աստիճանները օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն, 23-րդ փողոց, 2-րդ փակուղի, 1-ին տան բնակիչ Գևորգ Սաֆարյանը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 4 հասցեում գտնվող խանութին կից, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 25.58քմ մակերեսով հարթակ և 6.78քմ մակերեսով աստիճաններ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հաշվի առնելով, որ հարթակը և աստիճանները կառուցված են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Գևորգ Սաֆարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 4 հասցեում գտնվող խանութին կից, իր կողմից ինքնակամ կառուցված 25.58քմ մակերեսով հարթակը և 6.78քմ մակերեսով աստիճանները օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Գևորգ Սաֆարյանին պատկանող` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 4 հասցեում գտնվող խանութին կից, Գևորգ Սաֆարյանի կողմից ինքնակամ կառուցված 25.58քմ մակերեսով հարթակը, 6.78քմ մակերեսով աստիճանները և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 44.10քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` հողատարածքի գործառնական նշանակությունը համարել փոփոխված` և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի հասարակական կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 4 հասցեում գտնվող խանութին կից, Գևորգ Սաֆարյանի կողմից ինքնակամ կառուցված 25.58քմ մակերեսով հարթակը և 6.78քմ մակերեսով աստիճանները ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 13 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5b39b4e1-bef0-4f43-bc83-2ec1198d135f



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner