Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 6 / 16 բնակարանի բնակիչ Ռազմիկ Հովհաննիսյանը` ք. Սևան, Խաղաղության փողոցի 10 շենքի հարավ-արևելք հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 40.41քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 6 / 16 բնակարանի բնակիչ Ռազմիկ Հովհաննիսյանը` ք. Սևան, Խաղաղության փողոցի 10 շենքի հարավ-արևելք հատվածում՝ ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 40.41քմ մակերեսով ավտոտնակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 35-րդհոդվածի 1-ինկետի 24)-րդենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդհոդվածի 4-րդկետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Ռազմիկ Հովհաննիսյանի դիմումը` ք. Սևան, Խաղաղության փողոցի 10 շենքի հարավ-արևելք հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 40.41քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Խաղաղության փողոցի 10 շենքի հարավ-արևելք հատվածում՝ ավտոտնակների շարքում, Ռազմիկ Գառնիկի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 40.41քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 33.90քմ / և զբաղեցրած 40.41քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Խաղաղության փողոցի 10 շենքի հարավ-արևելք հատվածում՝ ավտոտնակների շարքում, Ռազմիկ Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 40.41քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 39 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Ռազմիկ Հովհաննիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2a8c6fe8-cffc-459f-acef-1e631518a4c3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner