Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հոկտեմբերի 2019 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել ք. Սևան, ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Վարսեր, 11 փողոց թիվ 65 տան բնակիչ Սիմոն Սեդրակյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Հ. Թումանյան փողոց թիվ 22 / 2 հասցեում գտնվող անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությունները Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշումով, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի 143 կետով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման մասին` 12.03.2016թ.-ի N 18 եզրակացությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Վարսեր, 11 փողոց թիվ 65 տան բնակիչ Սիմոն Սեդրակյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Հ. Թումանյան փողոց թիվ 22 / 2 հասցեում գտնվող անշարժ գույքի նպատակային և գործառական նշանակությունները Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Հ. Թումանյան փողոց թիվ 22 / 2 հասցեում գտնվող` բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված 1850քմ մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրերի նշանակության` բնակելի կառուցապատման: 2. Ք. Սևան, Հ. Թումանյան փողոց թիվ 22 / 2 հասցեում գտնվող 681.25քմ մակերեսով անավարտ հասարակական նշանակության շինության նպատակային նշանակությունը փոխել բնակելի, գործառական նշանակությունը`բնակելի: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Սիմոն Սեդրակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ab4868ed-6745-49bf-b66b-d4394c8cd4bd



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner