Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 նոյեմբերի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով, հաշվի առնելով, որ ներկայացված է ք. Սևան, Նաիրյան փողոցի թիվ 147 շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, առկա է բազմաբնակարան շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը և հիմք ընդունելով ք. Սևան, Ս. Սևանեցի փողոցի թիվ 21 / 20 բնակարանի բնակիչ Դավիթ Գնդոյանի դիմումը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 24 հասցեում գտնվող առևտրի սրահին կից կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ղեկավարի` 27.10.2019թ. N 831-Ա, 20.12.2019թ. N 937-Ա, 08.05.2020թ. N 217-Ա « Օրինական ճանաչելու մասին» որոշումները: 2. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 24 հասցեում գտնվող առևտրի սրահին կից կառուցված 12.53քմ մակերեսով կցակառույցը /ներքին մակերես` 11.91քմ/, 7.96քմ մակերեսով կցակառույցը /ներքին մակերես` 7.84քմ/ և 7.77քմ մակերեսով կցակառույցը /ներքին մակերես` 7.21քմ/ ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` կառուցված կցակառույցների և նկուղի յուրաքանչյուր 1քմ-ի համար 390 դրամ` - կցակառույց` 12.53 x 390=4886.7 դրամ - կցակառույց` 7.96 x 390=3104.4 դրամ - կցակառույց` 7.77 x 390=3030.3 դրամ - դուռ՝ 1 x 1300=1300 դրամ 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Համաձայն ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի` օրինական ճանաչել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 շենքում առկա ինքնակամ կառույցները: 5. Սույն որոշմամբ օրինականացված նկուղի և առևտրի սրահի պետական գրանցումը հիմք է նաև զբաղեցրած հողամասի նկատմամբ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության փոփոխության գրանցման համար: 6. Սույն որոշումն ուժի մեջ է` Դավիթ Գնդոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9aa63cff-caf9-4783-8da9-32df70e15c27



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner