Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6 կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության` 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Խլղաթյանի դիմումը, որոշում եմ.
1. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին տրամադրել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 173 հասցեում Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքների կատարման համար շինարարության թույլտվություն: 2. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: