Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 հունիսի 2021 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզ գ.Չկալովկա 5-րդ փողոց թիվ 34 տան բնակիչ Նվեր Ղուկասյանը՝ ք. Սևան, Գրիբոյեդով փողոցի հարակից տարածքում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 35.18քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի գ. Չկալովկա 5-րդ փողոց թիվ 34 տան բնակիչ Նվեր Ղուկասյանը՝ ք. Սևան Գրիբոյեդով փողոցի հարակից տարածքում՝ ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 35.18քմ մակերեսով ավտոտնակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Նվեր Ղուկասյանի դիմումը` ք. Սևան, Գրիբոյեդով փողոցի հարակից տարածքում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 35.18քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, որոշում եմ.

6. Ք. Սևան, Գրիբոյեդով փողոցի հարակից տարածքում. ավտոտնակների շարքում՝ Նվեր Գուրգենի Ղուկասյանի կողմից ինքնակամ կառուցված 35.18քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 31.84քմ / և զբաղեցրած 35.18քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման: 7. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Գրիբոյեդով փողոցի հարակից տարածքում ավտոտնակների շարքում Նվեր Ղուկասյանի կողմից ինքնակամ կառուցված 35.18քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան Գրիբոյեդով փողոց թիվ 3/69 հասցե: 8. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 9. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 10. Սույն որոշումն ուժի մեջ է` Նվեր Ղուկասյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6a013b2f-6277-45a7-9455-130d8544b747



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner